«Կոպենհագենի» գլխավոր մարզիչ Յակոբ Նեյստրուփը մեկնաբանել է իր թիմի դուրս գալը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։
«Մենք հավատում էինք ինքներս մեզ այն պահից, երբ մեկնարկեցինք այս մրցաշարում: Այսօր ոչ ոք չի կարող ասել, որ սա միայն երկրորդ տեղն է։ Սա արժանի երկրորդ տեղ է։ Այս խմբում վեց խաղից հետո մենք երկրորդ լավագույն թիմն ենք։
Ես շատ հպարտ եմ մեր ֆուտբոլիստներով: Ես հպարտ եմ, որ մենք կարող ենք թիմի բոլոր երկրպագուներին ևս մեկ զարմանալի անակնկալ մատուցել 2024 թվականի սկզբին:
Ակումբն արժանի է դրան և… իրականում դժվար է: Ես չեմ կարողանում բառեր գտնել»,- Նեյստրուփի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։