Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իսպանական թիմի մարզչի պաշտոնում 42-րդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում, որը նոր ռեկորդ է ակումբի մարզչի համար։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում մադրիդցիները հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեցին «Ունիոնին»:
Իտալացի մասնագետը սահմանել է Մադրիդի «Ռեալի» ռեկորդ՝ գերազանցելով Միգել Մունյոսին։ Միաժամանակ Անչելոտին Մադրիդի «Ռեալի» գլխավորությամբ անցկացրել է 56 հանդիպում, իսկ Մունյոսը՝ 71։
«Ռեալը» 18 միավորով C խմբում զբաղեցրել է առաջին տեղը, «Նապոլին» 10 միավորով երկրորդ տեղում է, «Բրագան» 4 միավորով 3-րդն է, «Ունիոնը» 2 միավորով եզրափակում է աղյուսակը։