Երեկ կայացել են Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումները A, B, C և D խմբերում։
Երեկվա հանդիպումների արդյունքներով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին ևս երկու թիմեր՝ «Կոպենհագենն» ու «Նապոլին»։
Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Ինտերը», «Ռեալ Սոսյեդադը», «Բավարիան», «Լայպցիգը», «Բարսելոնան», «Բորուսիան», «Ատլետիկոն», «Լացիոն», ՊՍՎ-ն և «Արսենալը»։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» մրցաշարի գործող հաղթողն է։