«Միլանի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը Կարլո Անչելոտիին համարում է ամենահաջողակ մարզիչը։
2022 թվականին Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչը չորրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան իր մարզչական կարիերայի ընթացքում՝ ձեռքբերում, որին երբեք որևէ մեկը չի հասել։
Պեպ Գվարդիոլան երեք անգամ հաղթել է մրցաշարում, այդ թվում՝ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հետ, «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մրցաշարում հաղթել է երկու անգամ։
«Կարծում եմ՝ Կարլոն մի փոքր գերազանցում է սըր Ալեքսին և Գվարդիոլային Չեմպիոնների լիգայում ունեցած հաջողությունների պատճառով: Նա պարզապես այս մրցաշարի արքան է։ Ե՛վ Գվարդիոլան, և՛ Ֆերգյուսոնը պատմության մի մասն են, բայց եկեք տեսնենք, թե ինչի է հասել Անչելոտին: Նա պարզապես լավագույնն է իր ոլորտում, ես հպարտ եմ նրանով»,- Գուլիտի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։