ՊՍՎ-ի և Բելգիայի հավաքականի վինգեր Ժոան Բակայոկոն կարող է դառնալ «Բրենտֆորդի» խաղացող։ Այս մասին հայտնում է 90min-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը մտադիր է որքան հնարավոր է շուտ պայմանավորվել 20-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու շուրջ։
«Մեղուները» մտադիր են բարելավել իրենց նախորդ առաջարկը և՛ ՊՍՎ-ի, և՛ հենց ֆուտբոլիստի համար: Նշվում է, որ Բելգիայի հավաքականի խաղացողի տրանսֆերին շարունակում են հավակնել նաև «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»:
Վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բրենտֆորդը» Բակայոկոյի տեղափոխության համար առաջարկել էր 38 միլիոն եվրո, սակայն ֆուտբոլիստը նախընտրեց մնալ ՊՍՎ-ում և իր թիմի հետ մասնակցել Չեմպիոնների լիգային։