«Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել ԱՊԼ-ում և Ա Սերիայում հանդես եկող պաշտպանների հետ։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Հայտնի է դարձել, որ «Բավարիան» հետաքրքրված է «Աստոն Վիլայի» պաշտպան Կլեման Լենգլեի տրանսֆերով։
Ընթացիկ մրցաշրջանում խաղացողը 5 հանդիպում է անցկացրել «Աստոն Վիլլայի» կազմում:
Բացի այդ, «Ատալանտայի» պաշտպան Ջորջիո Սկալվինին «Բավարիայի» առաջնահերթ տարբերակն է: Խաղացողն իտալական ակումբի կազմում մասնակցել է 17 հանդիպման եւ դարձել մեկ գոլի հեղինակ։