«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը նշել է, որ իրեն հարմարավետ է զգում լոնդոնյան ակումբում։
Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։ Լոնդոնյան թիմ է տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերին։
«Ես պատրաստ եմ խաղալ ամեն շաբաթ: Ես այդ հնարավորությունները չունեի Սիթիում, ուստի, երբ եկա այստեղ և ստացա դրանք, ուղղակի հուզված էի և փորձում էի ցույց տալ, թե ինչ կարող եմ անել:
Մանչեսթերից տեղափոխվելը դժվար էր, բայց կարծում եմ, որ իմ ելույթներն օգնեցին։ Եթե ես չխաղայի կամ վատ խաղայի, կմտածեի, թե ինչ է կատարվում: Բայց ինձ շատ է դուր գալիս ամեն ինչ»,- Պալմերի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 21-ամյա Պալմերը անցկացրել է 12 հանդիպում, դարձել 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։