Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն պատմել է, որ Պեպ Գվարդիոլայից առաջարկ ուներ, երբ իսպանացին գլխավորում էր «Բարսելոնան»։
«Այնուհետև «Միլանը» հնարավորություն ունեցավ ձեռք բերել Իբրահիմովիչին, և Գվարդիոլան հարցրեց, թե արդյոք ես կարող եմ միանալ նրան «Բարսելոնայում»: Նրա աշխատասենյակում մի փոքր զրուցեցինք, հետո Իբրան եկավ Միլան, ես էլ մնացի։
Գվարդիոլան ինձ ասաց, որ ցանկանում է, որ ես այնտեղ լինեմ: Նա ինձ ճանաչում էր, քանի որ ես խաղում էի «Բրեշիայում», չնայած մենք միասին չէինք խաղում։ Ես շատ հպարտ էի, որ նստեցի նրա աշխատասենյակում և խոսեցի նրա հետ, թեև վերջում ոչինչ չեղավ»,- Պիռլոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: