«Բավարիան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» եզրային Ռոդրիգոյի ծառայություններով, հայտնում է Defensa Central-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել մյունխենցիների պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին։ Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» պատրաստ է 23-ամյա կանադացուն փոխանակել Ռոդրիգոյի հետ։
Այս մրցաշրջանում 22-ամյա Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։