«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է դարպասապահ Աարոն Ռեմսդեյլի ապագայի մասին։
«Ես ուզում եմ, որ Ռամսդեյլը մնա մեր թիմում: Ես ուրախ եմ, որ թիմում ունեմ երկու լավ դարպասապահներ, իսկ Աարոնը մնում է մեզ հետ: Ինչպես ցանկացած այլ խաղացող, նա ցանկանում է խաղալ «Արսենալում»: Սա այն է, ինչ նա ուզում է:
Բայց ես չեմ կարող հստակ ոչինչ ասել որևէ խաղացողի կամ մարզչական շտաբի ներկայացուցչի մասին։ Ես իրավունք չունեմ ասելու՝ մարդը 3 տարի էլ կմնա մեզ մոտ, թե կգնա։
Այնպես որ, ես ոչ մի երաշխիք չեմ տա: Չեմ կարող երաշխավորել, որ հունվարին ոչ ոք չի հեռանա թիմից»,- մեջբերում է մասնագետին Eurosport-ը։