«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագրով արգենտինացին տարեկան 7 մլն եվրո կվաստակի։ Այսպիսով, նա կդառնա միլանյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։
Մարտինեսն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։