«Ատլանտա Յունայթեդի» կիսապաշտպան Տիագո Ալմադան կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:
Calciomercato-ի տեղեկությունների համաձայն՝ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը ուրախ կլիներ պայմանագիր կնքել արգենտինացի կիսապաշտպանի հետ։
«Ատլանտա Յունայթեդը», թեև պատրաստ է ձմռանը բաց թողնել Ալմադային, սակայն իր կիսապաշտպանի համար կպահանջի 20 միլիոն եվրո։ «Յուվենտուսն» իր հերթին ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին: Ամերիկյան թիմն այս պահին պատրաստ չէ համաձայնել «ծեր սենյորայի» պայմաններին։
Այս մրցաշրջանում Ալմադան MLS-ի 33 խաղում դարձել է 12 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: