Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 70 միլիոն եվրոյի առաջարկ է պատրաստում իտալական «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի տրանսֆերը ձեռք բերելու համար, հայտնում է The Sun-ը։
Այս ամառ «Յունայթեդը» պայմանագիր է կնքել «Ինտերից» դարպասապահ Անդրե Օնանայի հետ, տրանսֆերի արժեքը՝ ըստ Transfermarkt-ի, կազմել է ավելի քան 50 միլիոն եվրո:
Այնուամենայնիվ, կամերունցի դարպասապահը նոր մրցաշրջանում չի տպավորում իր ելույթներով, ուստի մանկունիանցիները նրան փոխարինող են փնտրում:
Մենյանը «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում դարպասապահը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում։