«Գրանադայի» կիսապաշտպան Բրայան Սարագոսան կարիերան կշարունակի «Բավարիայում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն արդեն անցել է բուժզննման առաջին հատվածը։
Մյունխենյան ակումբը հաստատել է, որ ֆուտբոլիստը կմիանա թիմին 2024 թվականի հուլիսին։
Մյունխենցիները 22-ամյա իսպանացու համար կվճարեն 15 միլիոն եվրո, սակայն մինչև մրցաշրջանի ավարտը նրան վարձակալությամբ կվերադարձնեն «Գրանադա»:
Այս մրցաշրջանում Սարագոսան «Գրանադայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։