«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղից առաջ խոսել է «Աստոն Վիլայի» մարզիչ Ունայ Էմերիի մասին։
«Փաստ է, որ բոլոր թիմերում, որոնք նա գլխավորել է, առկա է նրա ազդեցությունը: Նրա հետքն ակնհայտ է այդ ակումբներում։ Թիմերը դառնում են ավելի լավը բոլոր առումներով՝ արդյունքներ, բարձր պրեսինգի վերահսկում, փոխանցումներ. դա բացառիկ է: Ես մեծ հիացմունք ունեմ Էմերիի նկատմամբ։
Միշտ դժվար է հաղթել «Աստոն Վիլային»։ Այն մարզավիճակը, որում նրանք գտնվում են այս մրցաշրջանում…
Հատկապես տանը խաղալիս, որովհետև նրանք ամեն ինչ հաղթեցին, բայց նաև արտագնա՝ դժվար խաղ է լինելու։ Մենք դա գիտեինք նախկինում, գիտենք և հիմա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը: