Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին Ուիլյամ Սալիբային անվանել է Պրեմիեր լիգայի այս պահին լավագույն պաշտպանը։
«Հիմա ես կարծում եմ, որ նա պարզապես լավագույնն է: Նա ամեն ինչ անում է ամենաբարձր մակարդակով։
Ես աշխատում էի Ֆրանսիայում, երբ Ուիլյամը վարձավճարով խաղում էր «Մարսելում», և նույնիսկ այդ ժամանակ ես զարմացա, որ «Արսենալը» չպահեց նրան։
Այդ ժամանակ նա արդեն «Արսենալի» լավագույն պաշտպանն էր։ Բայց նա վերադարձավ և բոլորին ցույց տվեց, որ դա սխալ էր, և այժմ նա առաջնության լավագույն պաշտպանն է»,- Անրիի խոսքերն է մեջբերում Metro-ն։