Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է Միլանի «Ինտերի» մասին։
Սիմոնե Ինձագիի թիմը 14 տուրից հետո 35 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Ինտերն» արժանիորեն է զբաղեցնում առաջին տեղը: Սա հասուն թիմ է, ես շատ որակներ եմ տեսնում նրանց խաղում։ Կա ֆուտբոլ, որը հիմնված է ֆիզիկական բնութագրերի վրա, կա տեխնիկական ֆուտբոլ, ինչպես նաև հարաբերական ֆուտբոլ՝ կենտրոնացած խաղացողների միասնության վրա։
«Ինտերի» դեպքում ես կնշեմ այս բոլոր բնութագրերը։ Նույնիսկ խաղադաշտում ֆուտբոլիստների պահվածքը շատ բան է ասում այս թիմի մասին»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Fcinter1908-ը։