Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին, ով նախկինում գլխավորել է «Նապոլին», բարձր է գնահատել «Ինտերի» խաղամակարդակը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում։
«Ես դիտում եմ «Ինտերին», և նրանք բացարձակապես առաջին տեղում են աղյուսակում: Ես իսկապես շատ ուժեղ որակներ եմ տեսնում այս թիմում, քանի որ սա հասուն թիմ է, որի խաղացողները գերազանց փոխըմբռնում ունեն։ Նրանք ցուցադրում են ֆուտբոլ՝ շեշտը դնելով խաղացողների ֆիզիկական հատկանիշների վրա, բայց միևնույն ժամանակ խելամտորեն օգտագործում են նրանց տեխնիկական որակները։
Արդյո՞ք այս Ինտերը ավելի լավ է խաղում, քան Նապոլին: Այս մրցաշրջանում ես հիանալի խաղեր եմ տեսել «Նապոլիից», բայց այս թիմը չի կարող միշտ պահպանել այն տեմպը, որն ուներ նախկինում»,- Սպալետիի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։