Սաուդյան «Ալ-Հիլյալը» ցանկանում է ամռանը ձեռք բերել իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ կապտանռնագույնները կարող են դիտարկել 35-ամյա ֆուտբոլիստին առաջիկա ամռանը վաճառելու հնարավորությունը։ Նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ Լևանդովսկու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Սաուդյան Արաբիայի ակումբները։
Միևնույն ժամանակ, լեհ ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ներկայումս «Ալ-Հիլյալը» ունի աստղային խաղացողներ՝ Յացին Բոնոն, Կալիդու Կուլիբալին, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Ռուբեն Նևեսը, Մալկոլմը, Նեյմարը և Ալեքսանդր Միտրովիչը: