«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է իր թիմի ֆուտբոլիստների վստահության մասին։
«Վստահ եմ, որ ֆուտբոլիստներն աջակցում են ինձ: Կարելի է դիտել, օրինակ, «Բրենտֆորդի» հետ քամբեքը, «Բարնլիի» հետ խաղը, «Ֆուլհեմի» հետ հանդիպումը։ Ամեն անգամ, երբ թիմը միանում է, նրանք ցույց են տալիս մեծ բնավորություն և վճռականություն, ինչպես նաև տոկունություն: Մենք միասին կլինենք մինչև վերջ»,- տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախկինում հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» առնվազն կեսը դժգոհ է տեն Հագի աշխատանքից։