«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ այս մրցաշրջանում «քաղաքայինները» կհաղթեն Անգլիայի առաջնությունում։
«Եթե ինձ հարցնեք, հաշվի առնելով այն, թե ինչպես խաղացինք «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» դեմ, ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք հաղթելու ենք Պրեմիեր լիգան: Բայց դա միշտ էլ դժվար է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Straits Times-ը:
«Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում վաստակել է 30 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի 3-րդ հորիզոնականը: Երկրորդ տեղում է «Լիվերպուլը» (31), իսկ «Արսենալը» առաջատարն է (33):