«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ Դոնին Չավիի թիմն ուժեղացնելու հնարավոր տարբերակներից մեկն է, որը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով կորցրել է կիսապաշտպան Գավիին։
Նշվում է, որ ինքը՝ վան դե Բեկը, կցանկանար հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Մեկ այլ ակումբ, որը հետաքրքրություն է ցուցաբերում հոլանդացու նկատմամբ, Թուրինի «Յուվենտուսն» է։
Վան դե Բեկը մանչեսթերյան ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։