Դարպասապահ Դավիդ դե Խեան, ով ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի, շուտով կարող է դառնալ «Նյուքասլի» խաղացող, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացին համաձայն է տեղափոխվել անգլիական թիմ, եթե կատարվեն նրա պայմանագրային պահանջները։
33-ամյա Դե Խեան ազատ գործակալի կարգավիճակում է նրանից հետո, երբ նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի կազմում նա խաղում էր 2011 թվականից, ավարտվեց 2023 թվականի հունիսին։
«Նյուքասլին» էլ փոխարինող է պետք Նիկ Փոուփին, ով ուսի վնասվածքի պատճառով բաց կթողնի չորսից հինգ ամիս: