Հարձակվող Մատիաս Սոուլեն հայտնվել է «Նյուքասլի» հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին հայտնում են իտալական Gazzetta-ն։
Սոուլեն այժմ բավականին լավ է հանդես գալիս «Ֆրոզինոնեի» կազմում վարձավճարով: Նրա պայմանագիրը պատկանում է «Յուվենտուսին»։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մատիասն անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ըստ աղբյուրի՝ «Նյուքասլն» արդեն կապի մեջ է իտալական գրանդի հետ՝ Սոուլեի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո: