Լեհաստանի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է հեռանալ իսպանական ակումբից։
Ինչպես հայտնում է El Chiringuito TV-ն, «Բարսելոնան» կարող է ամռանը մտածել 35-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու մասին: Նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ Լևանդովսկու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Սաուդյան Արաբիայի ակումբները։
15 տուրից հետո «Բարսելոնան» 34 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Թիմը չորս միավորով է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին»:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում խփել է ութ գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։