Մյունխենի «Բավարիան» ամենաարդյունավետ թիմն է թոփ-5 լիգաներում այս պահի դրությամբ։ Տուխելի թիմը 43 գնդակ է խփել Բունդեսլիգայի 12 տուրերի խաղերում։
«Բավարիան» միակ թիմն է, որն այս պահի դրությամբ խփել է 40 և ավել գոլ։ Գերմանական ևս մեկ թիմ՝ «Բայերը», երկրորդն է այս ցանկում 38 գոլով։ Նշենք, որ «Բավարիան» նաև մեկ խաղ պակաս է անցկացրել․ թիմի հանդիպումը «Յունիոնի» հետ, որը պետք է կայանար շաբաթ օրը, հետաձգվել էր առատ ձյան պատճառով։
Լավագույն քառյակում են նաև «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն՝ 36-ական գոլով։
Ամենաարդյունավետ թիմերը թոփ-5 լիգաներում․
1․ Բավարիա – 43 գոլ
2․ Բայեր – 38 գոլ
3-4․ Մանչեսթեր Սիթի – 36 գոլ
3-4․ ՊՍԺ – 36 գոլ
5․ Ժիրոնա – 34 գոլ
6-9․ Ինտեր – 33 գոլ
6-9․ Աստոն Վիլա – 33 գոլ
6-9․ Ռեալ Մադրիդ – 33 գոլ
6-9․ Շտուտգարտ – 33 գոլ
10-11․ Լիվերպուլ — 32 գոլ
10-11․ Նյուքասլ — 32 գոլ
12․ Լայպցիգ – 31 գոլ
13-15․ Ատլետիկո Մադրիդ – 30 գոլ
13-15․ Բրայթոն — 30 գոլ
13-15․ Աթլետիկ Բիլբաո– 30 գոլ