«Տոտենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնն իր կարծիքն է հայտնել թիմի ավագ Սոն Հին Մինի մասին։
Հարավկորեացի հարձակվողն այս մրցաշրջանում գլխավորում է թիմի ռմբարկուների ցուցակը՝ ինը գոլով, իսկ անգլիացի հարձակվողական ոճի կիսապաշտպանը, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից, լավագույնն է թիմում գոլային փոխանցումներով (5 գոլային փոխանցում):
«Սոնը հիանալի ֆուտբոլիստ է, և մարդիկ պատրաստ են լսել նրան: Մեզ հետ մարզվող երիտասարդ տղաները միշտ լսում են, երբ նա ինչ-որ բան է ասում։
Նա ունի ուժեղ անհատականություն և հատուկ աուրա՝ մեծագույն ֆուտբոլիստի աուրա, որն ունակ է օգուտ տալ թիմին ամենապատասխանատու պահերին»,- Մեդիսոնի խոսքերն է մեջբերում The Spurs Express-ը: