Միկել Արտետան բարձր է գնահատում Կառլո Անչելոտիի հաջողությունը։
«Արսենալի» գլխավոր մարզիչը մասնակցել է շոուին, որի նպատակն է տարբեր մարզիչների դասակարգել «բոլոր ժամանակների մեծագույն», «մարտավարության վարպետ», «մարզումների վարպետ» և «նորարար»։
«Ես նրան կդնեմ «մեծագույն» կատեգորիայի մեջ: Ինձ համար նա պատմության լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը:
Նա հաջողություններ է գրանցել շատ երկրներում, որոնք ունեն շատ տարբեր մշակույթներ, ակումբների տեսակներ, սեփականատերեր և խաղացողներ, և նա միշտ կարողացել է իրականացնել իր գաղափարները և հաղթել: Իմ կարծիքով, նա ամեն ինչ ունի»,-Արտետայի խոսքերն է փոխանցում GOAL’s Front Three-ն։