«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն արձագանքել է Ա Սերիայի 14-րդ տուրի «Նապոլիի» հետ խաղում (3:0) թիմի հաղթանակին։
«Մենք տուն ենք վերադառնում երեք միավորով, որոնք շատ կարևոր են մեզ համար։ Հոյակապ թիմ։ Մենք բոլորս միասին ենք աշխատում և երբեք չենք ցուցադրում մեզ անհատապես»,- գրել է արգենտինացի հարձակվողը։
Այս հանդիպումից հետո «Ինտերը» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, «Նապոլին» 24 միավորով հինգերորդն է։