«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է դարպասապահ Մանուել Նոյերի հեռանկարների մասին, որը վերջերս է ապաքինվել ծանր վնասվածքից։ 37-ամյա գերմանացին մյունխենցիների հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
«Մենք շատ ուրախ ենք, որ Նոյերը վերադարձել է այդքան երկար բացակայությունից հետո: Նա արդեն վերադառնում է իր նախկին մարզավիճակին։ Նոյերը աշխարհի լավագույն դարպասապահի և Գերմանիայի հավաքականի առաջին համարի կարգավիճակը վերականգնելու ճանապարհին է»,- Bild-ին ասել է Հայները:
Նոյերի վնասվածքից հետո Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը Մարկ-Անդրե Տեր Շտեգենն էր։