«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԼԱՍԿ-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում տարած ջախջախիչ հաղթանակը։
«Առաջին տեղը խմբո՞ւմ: Սա լավ է: Վերջին տուրում «Յունիոնի» հետ կարևոր խաղ է լինելու, այնպես որ մենք կգնանք այնտեղ և կխաղանք հաղթելու համար, բայց լավ է, որ հաղթելը պարտադիր չէ։ Մրցաշարը կարճ ժամանակով կդադարեցվի, բայց կվերսկսվի հունվարին»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
Նոյեմբերի 30-ին կայացել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2023/2024 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են անգլիական «Լիվերպուլը» և ավստրիական ԼԱՍԿ-ը։ Թիմերը խաղացել են Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում: Մերսիսայդցները 4:0 հաշվով հաղթանակ են տարել և ապահովել իրենց մասնակցությունը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում:
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» երաշխավորել է խմբում առաջին տեղը՝ վաստակելով 12 միավոր։ Եզրափակիչ տուրում «Լիվերպուլը» կհանդիպի «Յունիոնին»։