Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր ավստրիական ԼԱՍԿ-ին։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Մերսիսայդյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կոդի Գակպոն։ Մեկական անգամ աչքի ընկան Լուիս Դիասն ու Մոհամեդ Սալահը։
«Լիվերպուլը» 12 միավորով խմբի առաջատարն է և ապահովել է տեղը ԵԼ-ի փլեյ-օֆֆում։