«Ադանա Դեմիրսփորի» հարձակվող Մարիո Բալոտելլին նշել է, թե ում է համարում իր կարիերայի վատագույն մարզիչը։
Twitch-ով TV Play-ին տված հարցազրույցում 33-ամյա իտալացին Բրենդան Ռոջերսին, որի գլխավորությամբ հանդես է եկել «Լիվերպուլում» 2014-ից 2015 թվականներին, անվանել է իր կարիերայի վատագույն մարզիչը։
Ռոջերսը գլխավորել է «Լիվերպուլը» 2012-ից 2015 թվականներին։ Դրանից հետո 50-ամյա մասնագետը մարզել է «Սելթիկը» և «Լեսթերը»: Նա ամռանը վերադարձել է շոտլանդական ակումբ։