«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման մասին, որում իր թիմը պարտվել է Մադրիդի «Ռեալին» (2:4)։ Մինչև 84-րդ րոպեն հաշիվը հավասար էր՝ 2:2։
«Երրորդ գոլից առաջ մենք կարողացանք լավ պահեր ստեղծել։ Մենք ինքներս կարող էինք երրորդ գոլը խփել «Ռեալի» դարպասը։ Թիմը շատ լավ խաղաց, մինչև հաշիվը դարձավ 2:3։ Մենք չկարողացանք 100%-ով կանխել Մադրիդի վտանգավոր հակագրոհները։
«Նապոլին» ունի խաղացողների հիանալի ընտրություն, մենք կարող ենք ավելի հաջող հանդես գալ, քան հիմա։ Ինչո՞ւ Օսիմհենը հայտնվեց միայն հանդիպման երկրորդ խաղակեսում։ Մենք չէինք ցանկանում վտանգել նրա առողջությունը և խաղացնել մի կեսից ավելի»,- Մացցարիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։