Երեկ կայացել են Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները A, B, C և D խմբերում։
Երեկվա հանդիպումների արդյունքներով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին ևս երկու թիմեր՝ «Արսենալն» ու ՊՍՎ-ն։
Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Ինտերը», «Ռեալ Սոսյեդադը», «Բավարիան», «Լայպցիգը», «Բարսելոնան», «Բորուսիան», «Ատլետիկոն» և «Լացիոն»։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» մրցաշարի գործող հաղթողն է։