«Չելսիի» պաշտպան և փոխավագ Տիագո Սիլվան խոսել է լոնդոնյան ակումբում անցկացրած տարիների մասին։
«Երբ ես եկա «Չելսի», առաջին հայացքից սիրո էր նման: Ես դեռ շատ հպարտ եմ, որ գտնվում եմ Լոնդոնում և խաղում եմ եվրոպական գլխավոր հսկաներից մեկի կազմում։
Ես սիրում եմ տեսնել իմ երեխաներին «Չելսիի» ակադեմիայում, դա յուրահատուկ բան է: Կնոջս ամեն ինչ դուր է գալիս Լոնդոնում: Նա մշտապես այստեղ է և ցանկանում է ներկա լինել մեր թիմի յուրաքանչյուր արտագնա հանդիպմանը»։ — Սիլվայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ 39-ամյա Սիլվան «Չելսիին» է միացել 2020 թվականին։