Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի ՊՍԺ — «Նյուքասլ Յունայթեդ» (1:1) հանդիպման մրցավար Տոմաշ Կվյատկովսկին որակազրկվել է նոյեմբերի 29-ին կայանալիք «Ռեալ Սոսյեդադ» — «ՌԲ Զալցբուրգ» խաղից։ Այս մասին հաղորդում է TVP Sport-ը:
Կվյատկովսկին գլխավորում էր VAR-ը։ 90+6-րդ րոպեին փարիզցի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն փորձեց փոխանցում կատարել «կաչաղակների» տուգանային հրապարակում և հարվածեց պաշտպան Վալենտինո Լիվրամենտոյին։ Գնդակը սահեց անգլիացու մարմնից դեպի արմունկը: Գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը դրվագի կրկնությունը դիտելուց հետո 90+7-րդ րոպեին՝ 1-0 հաշվի ժամանակ 11- մետրանոց նշանակեց՝ հօգուտ բրիտանացիների։ Մեկ րոպե անց Կիլիան Մբապեն իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Այս խաղից հետո «Նյուքասլը» վաստակեց հինգ միավոր։ Անգլիացիները F խմբում երրորդ տեղում են: ՊՍԺ-ն յոթ միավորով երկրորդն է: