«Ինտերը» բանակցություններ է վարում «Կալյարիի» կիսապաշտպան Նաիտան Նանդեսին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Montevideo.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կիսապաշտպանը կարող է նախնական պայմանագիր կնքել միլանյան ակումբի հետ արդեն հունվարին։ Ուրուգվայցին հետաքրքրված է միլանյան թիմ տեղափոխվելու տարբերակով։
Նանդեսը «Կալյարիում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։