«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Չավի Էրնանդեսի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետը կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայի՝ «Պորտուի» հետ խաղում միավորներ կորցնելու դեպքում։ Կատալոնական թիմը հաղթեց 2։1 հաշվով և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց։
«Ես շատ ուրախ եմ Չավիի համար, նա արժանի է նրան, ինչին հասել է։ Նա ծանր իրավիճակների միջով անցավ թիմի հետ, ստիպված էր հաղթահարել վնասվածքները։ Պորտուի հետ խա՞ղը։ Ուրախ էի տեսնել երկու Ժոաուների գոլերը։ Ինձ դուր եկավ նաև, թե ինչպես Պեդրին վազեց 13 կիլոմետր և դրանով փոխարինեց Գավիին: Ֆրենկի դե Յո՞նգը։ Նրա հետ մենք անպարտելի ենք»,- ասել է Լապորտան։