Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին կիսվել է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտիի մասին իր կարծիքով։ Այսօր՝ նոյեմբերի 29-ին, թիմերը կխաղան Չեմպիոնների լիգայի C խմբի 5-րդ տուրում։
«Կառլոյի հետ ես շատ լավ եմ շփվում: Մենք նախկինում հաճախ էինք խոսում: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան, և նա իսկական ջենթլմեն է: Նա միշտ զսպվածություն է դրսևորել և օրինակ է ծառայել»,- Մացարիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ խաղը կկայանա Մադրիդի (Իսպանիա) «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: