Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում Աբովյանում կայացել է «Նոա»-«Վեստ Արմենիա» հանդիպումը, որում տանտերերը 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ են տարել:
«Նոայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Արթուր Միրանյանը՝ աչքի ընկնելով խաղի 69-րդ, 71-րդ և 90-րդ րոպեներին, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Գոռ Մանվելյանը՝ բացելով իր գոլերի հաշիվը նոր թիմի կազմում։ Մանվելյանը 32-րդ րոպեին է դարձել գոլի հեղինակ:
Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է նիդերլանդցի կիսապաշտպան Ջասթին Մաթյուն՝ հիմնական ժամանակին ավելացված 8-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը:
Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Անդրե Լիման՝ 28-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցն ու բացելով խաղի հաշիվը:
«Նոան» այս հաղթանակի շնորհիվ իր միավորների թիվը հասցրել է 36-ի՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Վեստ Արմենիան» 13 միավորով 9-րդ տեղն է: