«Չելսիի» կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան գովեստի խոսքեր է ասել լոնդոնյան թիմի ավագ Ռիս Ջեյմսի հասցեին։
«Ես իսկապես լավ հարաբերություններ ունեմ Ռիս Ջեյմսի հետ: Կարծում եմ՝ նա հիանալի ավագ է «Չելսիի» համար։ Նրան մեծ ապագա է սպասվում։ Ռիսը գիտի, թե ինչպես լսել ավելի փորձառու խաղացողներին»,- Սիլվայի խոսքն է մեջբերել «Չելսիի» մամուլի ծառայությունը։
ԱՊԼ-ի նախորդ տուրում ստացած կարմիր քարտի պատճառով Ջեյմսը բաց կթողնի իր թիմի հաջորդ խաղը։
Պրեմիեր լիգայի 13 տուրից հետո «Չելսին» 16 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։