Ֆրանսիացի մասնագետ Պյեր Արիստուին լքել է «Նանտի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել մասնագետին և իր մարզչական շտաբին կատարած աշխատանքի և նախորդ մրցաշրջանում թիմին Լիգա 1-ում պահելու համար։
Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Նանտը» 11-րդ տեղում է: Թիմը 13 խաղում վաստակել է 15 միավոր։