«Մանչեսթեր Սիթին» նոր տրանսֆերային նպատակ ունի: Todofichajes-ի համաձայն՝ Պորտուգալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն ընդգրկվել է «քաղաքաբնակների» տրանսֆերային կարճ ցուցակում։
Պրեմիեր լիգայի չեմպիոնը ցանկանում է հաջորդ ամառ ձևակերպել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերը։
24-ամյա պորտուգալացու պայմանագիրը «ռոսոներիների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Նրա աշխատանքային պայմանագրում միլանյան գրանդի հետ ներառված է 175 միլիոն եվրոյի փոխհատուցման կետ։ Նշվում է, որ անգլիական ակումբն այս տրանսֆերը ձևակերպելու համար պատրաստ է վճարել այդ գումարը։
Իտալիայի առաջնությունում Լեաուն այս մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում։ Հարձակվողը դարձել է երեք գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: