Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն մեկնաբանել է Ջուդ Բելինգհեմի ելույթները արքայական ակումբում։ Անգլիացին պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ ամռանը։
«Բելինգհեմն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է մարզավիճակի առումով: Նրա ելույթները տպավորիչ են։
Ինձ զարմացրեց նրա մեկնարկային այս հատվածը։ Այնպիսի տպավորություն է, որ նա ներխուժել է Մադրիդի «Ռեալի» հանդերձարան և ասել. «Ես գլխավորն եմ այստեղ», — Կանավարոյի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։
Խփած 11 գոլով Բելինգհեմը ներկայումս Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է: