Մադրիդի «Ռեալը» կարող է երկարաձգել պայմանագիրը Կառլո Անչելոտիի հետ:
Ըստ Cadena SER-ի՝ մադրիդյան ակումբը հակված է իտալացուն առաջարկել «1+1» ձևաչափով պայմանագիր։
Այնուամենայնիվ, Մադրիդի «Ռեալը» այլընտրանքային տարբերակներ էլ է դիտարկում: Եթե Անչելոտիի հետ համաձայնության գալ չստացվի, մադրիդցիները երկու տարբերակ ունեն՝ Զինեդին Զիդանը և Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հավանում է Զիդանին, իսկ տնօրենների խորհուրդը՝ Ալոնսոյին։