«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Մենք որոշեցինք երկարաձգել պայմանագիրը Չավիի հետ, քանի որ վստահում ենք նրան։ Անկասկած. Դրա շուրջ բանավեճ չկա։ Բայց մենք սովոր ենք նման բաների, «Բարսայի» շուրջ միշտ խոսակցություններ են պտտվում, երբ մենք լավ չենք խաղում»,- ֆունկցիոների խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին կորցնում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների վստահությունը։