Միջազգային դադարից հետո «Ուրարտուն» տարեվերջյան հանդիպումներից առաջինը կանցկացնի «Արարատի» հետ։ Թիմի պաշտպան Ուրոշ Ստոյանովիչն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է առաջիկա դիմակայության, մնացած հանդիպումների կարևորության ու թիմում տիրող մթնլորոտի մասին․
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Այո, մեր անկացրած վերջին հանդիպման և առաջիկա խաղի միջև դադարը, իրոք, մեծ էր: Մենք բավականաչափ ժամանակ ունեինք հասկանալու մեր մարզչական շտաբի պատկերացումները: Մենք օգտագործեցինք այս միջազգային դադարը մեր ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի հասցնելու և տակտիկական բացերը լրացնելու համար»:
ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՅՍ ՀԱՏՎԱԾԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ առաջիկա 3 հանդիպումները մրցաշրջանի այս հատվածի համար ամենակարևորն են: Իհարկե, հենց հաջորդ հանդիպումն ամենակարևորն է: Բնականաբար, մեր բոլորիս ուշադրությունն այդ խաղի վրա է: Ինչպես արդեն նշեցի, մենք ունեինք բավականաչափ ժանանակ վաղվա խաղին պատրաստվելու համար: Ամբողջ թիմը մարտական է տրամադրված»:
«ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Արարատը» կարգապահ ու կազմկակերպված թիմ է: Սակայն առաջիկա խաղը մենք անցկացնելու ենք սեփական հարկի տակ ու պետք է օգտագործենք այդ առավելությունը: Անհրաժեշտ է հետևել նախօրոք մշակված մարտավարությանը ամբողջ 90 րոպեի ընթացքում: Վստահ եմ` եթե այդպես խաղանք, մենք կունենանք դրական արդյունք»:
ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՈՒ ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ
«Ես ինձ շատ լավ եմ զգում և պատրաստ եմ օգնել թիմին խաղադաշտում: Մենք պետք է բարելավենք մեր ցուցանիշները: Մթնոլորտը թիմում ընտանեկան է, բոլորը դրական ալիքի վրա են: Մենք դա պատրաստ ենք ցույց տալ խաղադաշտում ու գրանցել գերազանց արդյունքներ առաջիկա խաղում»: