ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղի արդյունքները (1-1)։ Փարիզցիները պարտությունից փրկվել են 11- մետրանոցի շնորհիվ՝ ավելացված 8-րդ րոպեին:
«Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի։ Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք, ավելի լավ խաղացինք, քան «Նյուքասլը», և արդյունքը չի արտացոլում այն, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում։
Բայց սա ֆուտբոլ է։ Մենք Եվրոպայի ամենաարդյունավետ թիմերից մեկն ենք, բայց այս անգամ չստացվեց։
Դժվար է, երբ գնդակը չի ցանկանում մտնել դարպասը: Ես շատ ուրախ եմ, որ թիմը չկորցրեց խաղի տեմպը և կարողացավ պահպանել բարձր խաղային մակարդակը։ Նպատակը՝ առաջին տեղից փլեյ-օֆֆ դուրս գալն է։ Այս մրցաշարում մենք դեռ մեր ճակատագրի տերն ենք»,- մեջբերում է մասնագետին L’Equipe-ը։