«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեմ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ տարած հաղթանակի (3-2) և մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալու մասին։
«Սա Չեմպիոնների լիգան է: Մրցակիցը վերջին 5-6 տարում միշտ դուրս է եկել փլեյ-օֆֆ։ Մենք պետք է հաղթենք անհատական դիմակայություններում, բայց մենք դա չարեցինք։
Պետք էր հանգստանալ և մենք շատ լավ արձագանքեցինք խաղի ընթացքին:
Մենք խմբում առաջինն ենք, և ես շատ գոհ եմ թիմի արձագանքից: Թիմը վազում է, պայքարում և ոգի ունի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն: